27/01/2010 10:58
Գուրգեն Սարգսյանն ընդունել է Պաուլո Ռոմանիին
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեկ ընդունեց Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաուլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը, - հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղարը:
Նախարար Գ. Սարգսյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ տարբեր ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի կիրառումը Հայաստանում կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են մասնավորապես հետռուստառադիոհեռարձակման թվայնացմանը, ինտեներտ հասանելիությանը, երկաթուղուն, ճանապարհաշինարարությանը:
Պ. Ռոմանին նշեց, որ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Իտալիայի փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ իրենց երկիրը հայտնի է ճանապարհաշինարարության ոլորտում խոշոր ընկերությունների առկայությամբ և հույս հայտնեց, որ դրանք կմասնակցեն «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար հայտարարվելիք միջազգային մրցույթին: Պ. Ռոմանին չբացառեց իտալական ընկերությունների մասնակցությունը նաև երկաթուղային շինարարության ոլորտում: