28/01/2010 13:12
Ավետիք Գրիգորյանը պահպանում է առաջատարի դիրքը
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 6-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը կրկին հաղթանակ տոնեց և պահպանեց մրցաշարային աղյուսակում առաջատարի դիրքը: Ուշագրավ է, որ այս անգամ նա առավելության հասավ առաջնության մեկնարկի հաջողակ շախմատիստներից մեկի` Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Ավետիքն այժմ իր ակտիվում 5 միավոր ունի, իսկ Ռոբերտը շարունակում է նահանջել և 6-րդ տուրի արդյունքներով 2,5 միավորով 10 մասնակիցների թվում ընթանում է 7-րդ հորիզոնականում: Երկրորդ տեղում հայտնված Տիգրան Լ. Պետրոսյանը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Արթուր Չիբուխչյանի հետ և այժմ Ավետիք Գրիգորյանին զիջում է 1 միավորով: Նա վաստակել է 4 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Զավեն Անդրիասյանը, ում հաշվետու տուրում հաջողվեց պարտության մատնել Դավիթ Պետրոսյանին:
Տիգրան Քոթանջյանը հաղթել է Դավիթ Քալաշյանին, իսկ Հրանտ Մելքումյանը, իր հերթին, առավելության է հասել Արտաշես Մինասյանի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո
1. Ավետիք Գրիգորյան-5 միավոր
2. Տիգրան Լ. Պետրոսյան-4
3. Զավեն Անդրիասյան-4
4. Արտաշես Մինասյան-3,5
5. Հրանտ Մելքումյան-3
6. Արթուր Չիբուխչյան-3
7. Ռոբերտ Հովհաննիսյան-2,5
8. Տիգրան Քոթանջյան-2
9. Դավիթ Գ. Պետրոսյան-1,5
10. Դավիթ Քալաշյան-1,5