29/01/2010 13:36
Ավետիք Գրիգորյանը մեկ միավորով գերազանցում է Զավեն Անդրիասյանին
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում առաջատարները` Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը, ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Արթուր Չիբուխչյանի և Հրանտ Մելքումյանի հետ: Ավետիք Գրիգորյանը շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` նախկինի պես 1 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Զավեն Անդրիասյանին:
Ռոբերտ Հովհաննիսյանը վերջապես վերագտավ իր խաղը և հաղթանակ տոնեց Արտաշես Մինասյանի նկատմամբ: Դավիթ Քալաշյանը պարտության մատնեց Տիգրան Լ. Պետրոսյանին, իսկ Դավիթ Գ. Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը բավարարվեցին կեսական միավորով:
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
Ավետիք Գրիգորյան-5,5 միավոր
Զավեն Անդրիասյան-4,5
Տիգրան Լ. Պետրոսյան-4
Արտաշես Մինասյան-3,5
Արթուր Չիբուխչյան-3,5
Հրանտ Մելքումյան-3,5
Ռոբերտ Հովհաննիսյան-3,5
Դավիթ Քալաշյան-2,5
Տիգրան Քոթանջյան-2,5
Դավիթ Գ. Պետրոսյան-2