30/01/2010 12:49
Միխայ Ստոյկիցա. «Քարամյանները մեզ համար լուրջ ուժ են»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և Բուխարեստի «Ստյաուայի» ներկայիս գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցային ուրախացրել է այն փաստը, որ ակումբը կարողացել է պայմանավորվել մեր ընտրանու և ռումինական «Տիմիշոարայի» ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանների հետ:
«Չեմ կարող թաքցնել, որ Քարամյանները հիանալի ձեռքբերում են և մեծապես կուժեղացնեն մեր թիմի խաղը: Իհարկե, նրանց տեղափոխությունն ամենևին էլ չեմպիոնական կոչում չի ապահովում: Անհրաժեշտ է գնել ևս երկու խաղացողների տրանսֆերներ: Դրանով կավարտենք մեր գործունեությունը տրանսֆերային շուկայում»,-ասել է Միխայ Ստոյկիցան: Այս մասին տեղեկացնում է sport.ro կայքը: