01/02/2010 12:08
Անահիտ Խառատյանը` Հայաստանի չեմպիոնուհի
Հայաստանի շախմատի կանանց առաջնության վերջին տուրում իրադարձություններն անկանխատեսելի ընթացք ունեցան: Մրցաշարային աղյուսակը 5-5-ական միավորով գլխավորում էին Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը և համարվում էին չեմպիոնուհու կոչման ամենաիրական հավակնորդները:
Սակայն տեղի ունեցավ անսպասելին. Լիա Մարտիրոսյանը զիջեց Աննա Հայրապետյանին: Վերջինս թեպետ մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին է, շատ վատ հանդես եկավ Հայաստանի առաջնությունում` չարդարացնելով սպասելիքները: Ամենաանտրամաբանականը Սիրանուշի պարտությունն էր. թվում է` նա լավ մարզավիճակում չէ, որ չկարողացավ վերջին տուրում գոնե ոչ-ոքի արձանագրել: Անահիտ Խառատյանը, պարտության մատնելով նրան, 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և հռչակվեց Հայաստանի չեմպիոնուհի: Նրան 5,5-ական միավորով հաջորդեցին Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը:
Նաիրա Մովսիսյան-Մարիաննա Գասպարյան 0:1
Վարդուհի Քալաշյան-Անի Խանամիրյան 0,5:0,5
Աննա Հայրապետյան-Լիա Մարտիրոսյան 1:0
1.
|
Անահիտ Խառատյան
|
6
|
2.
|
Լիա Մարտիրոսյան
|
5.5
|
3.
|
Սիրանուշ Անդրիասյան
|
5.5
|
4.
|
Մարիաննա Գասպարյան
|
5
|
5.
|
Անի Խանամիրյան
|
4.5
|
6.
|
Նաիրա Մովսիսյան
|
4.5
|
7.
|
Աննա Հայրապետյան
|
4.5
|
8.
|
Նարինե Գասպարյան
|
4
|
9.
|
Լուսինե Կարապետյան
|
3.5
|
10.
|
Վարդուհի Քալաշյան
|
2
|