01/02/2010 16:23
Կանադայի բնիկները չեն վճարի տոմսերի համար
Կանադայի բնիկները` ինուիտները, իրավունք են ստացել անվճար ներկա լինել Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս քայլով Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ձգտում են միավորել ինուիտների մշակութային ժառանգությունը և Կանադայի ներկայիս բնակիչների մշակույթը: Ինչպես բացատրել է Կանադայի գեներալ-նահանգապետ Միշել Ժանը, Օլիմպիական խաղերը պետք է միավորեն մարդկանց ու մշակույթները: Ժանը մասնավորապես շեշտել է, որ բնիկները մեծ դեր ունեն երկրի ապագայի կառուցման գործում:
Ավելացնենք, որ ինուիտների տոմսերի համար կվճարի հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնադրամը: