01/02/2010 12:59
Հունվարին ՀՀ դրամն արժևորվել է 0.8 %-ով
2010 թ. հունվարին 2009 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.7 % գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հունվարի 11-29-ի դրությամբ) 0.8 % նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ միտում. սպառողական գներն աճել են 1.2 %-ով, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.8 %-ով: 2010 թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.59 դրամ, ինչը 23.6 %-ով գերազանցել է 2009 թ. հունվարի համապատասխան ցուցանիշը ( 305.50 դրամ):