03/02/2010 15:01
Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Մեր ընտրանին դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում, թեպետ միավոր չի կորցրել, նահանջել է 2 տեղով և այժմ զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:
Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի ընտրանին` 1627 միավորով: Նրան հաջորդում է Բրազիլիայի հավաքականը` 1568 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում են հոլանդացիները (1288):
Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակը, ինչպես նաև հետխորհրդային տարածքը ներկայացնող հավաքականների ցուցանիշները:
1. Իսպանիա-1627 միավոր
2. Բրազիլիա-1568
3. Հոլանդիա-1288
4. Իտալիա-1209
5. Պորտուգալիա-1176
6. Գերմանիա-1173
7. Ֆրանսիա-1117
8. Արգենտինա-1082
9. Անգլիա-1076
10. Եգիպտոս-1069
13. Ռուսաստան-1026
24. Ուկրաինա-848
42. Թուրքիա-728
49. Լատվիա-634
62. Լիտվա-522
75. Ուզբեկստան-431
80. Բելառուս-397
96. Մոլդովա-338
102. Հայաստան-321
104. Էստոնիա-315
114. Ադրբեջան-236
122. Վրաստան-202
123. Ղազախստան-201
134. Թուրքմենստան-157
148. Տաջիկստան-123
158. Ղրղզստան-103