03/02/2010 12:32
Վրաստանը տնտեսական օգնություն կստանա ԱՄՆ-ից
ԱՄՆ-ն հասատել է Վրաստանին տնտեսական օգնության նոր փաթեթը: Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը, օգնության չափը դեռ չի հրապարակվում, բայց հայտնի է, որ մանրամասն տեղեկատվություն կտարածվի այն ժամանակ, երբ Թբիլիսի կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:
Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն նաև հայտնել է, որ Միխայիլ Սահակաշվիլին Բարաք Օբամայից հրավեր է ստացել` այցելելու Վաշինգտոն:
Նշենք, որ դեռ 2008 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները Վրաստանին տնտեսական օգնության փաթեթի շրջանակներում 250 միլիոն դոլար են հատկացրել: Օգնության փաթեթի ամբողջ ծավալը հասնում է 1 միլիարդ դոլարի: