03/02/2010 18:26
Դանիացիներն ու շվեդները միասնական հավաքական կձևավորեն
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզաձևի հայաստանյան ֆեդերացիային տեղեկացրել է, որ Երևանում անցկացվելիք 2010 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մասնակից ութերորդ թիմը կդառնա սկանդինավյան երկրների հավաքականը: Հաշվի առնելով, որ Նորվեգիայում ուժեղ ըմբիշներ գրեթե չկան, այդ հավաքականը հիմնականում կազմված կլինի դանիացի և շվեդ մարզիկներից: Այս մասին մեր թղթակցին հայտնեց աշխարհի առաջնության մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Քալանթարյանը: