04/02/2010 16:38
Որակավորվել է 9 հաշվապահ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված` հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 28 դիմորդներից 13-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ թվով 234 հաշվապահ ունի որակավորման վկայական:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: