05/02/2010 17:32
Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»
Մոսկվայում փետրվարի 9-17-ը տեղի կունենա «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնը, որին կմասնակցեն 22 շախմատիստներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Գլխավոր` Ա1 մրցաշարում հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը (Հայաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա):
Ա2 մրցաշարի մասնակիցների թվում են ընդգրկվել գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը (Հայաստան), Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիելյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը (Ռուսաստան):