05/02/2010 12:09
Ուլի Վեգներ. «Արթուր Աբրահամն ստիպված կլինի հետապնդել Դիրելլին»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ստուգողական մենամարտ է անցկացրել միջինքաշային կարգում WBA-ի և IBF-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Սվեն Օտկեի հետ` «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում Անդրե Դիրելի հետ մարտի 6-ին կայանալիք մենամարտին լավ նախապատրաստվելու նպատակով:
«Սվենը կարող է օգնել Արթուրին` նախապատրաստվելու Դիրելլի հետ մրցամարտին: Աբրահամն ստիպված է լինելու հետապնդել Անդրե Դիրելլին: Ուստի արագաշարժ, խելացի և կողմնորոշվող բռնցքամարտիկի հետ, ինչպիսին Սվենն է, ստուգողական մենամարտը որոշակիորեն կօգնի մեզ ավելի լավ նախապատրաստվել»,- Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: