06/02/2010 10:23
«Շանհայ էքսպո-2010»-ում կնշվի Հայաստանի Ազգային օրը
2010 թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվելու է «Շանհայ էքսպո-2010»` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագիրը կրող համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Ցուցահանդեսի ազգային օպերատորը «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն է:
Ներկայումս ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ցուցահանդեսին արժանվույնս ներկայանալու համար: ԶՀԳ Արտահանման խթանման տնօրինության ղեկավար Լուսինե Թումյանը Aysor-ին տեղեկացրեց, որ ցուցահանդեսի ժամանակ երկիրը հնարավորություն է ունենում ներկայացնել իր մշակույթը, տնտեսական և մտավոր ներուժը, պատմությունը: Ցուցահանդեսում սեպտեմբերի 21-ին լինելու է Հայաստանի Ազգային օրը:
«Դա իմիջային ցուցահանդես է, որի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք տնտեսական միջոցառումներ»,- ասաց Լ. Թումյանը:
Նա նշեց, որ Հայաստանի տաղավարն ունենալու է իր կոմերցիոն հատվածը, որտեղ ներկայացվելու և վաճառվելու են հայկական արտադրության ապրանքներ: Աշխարհի խոշորագույն ցուցահանդեսի 184 օրերի ընթացքում նախատեսված են նաև զանազան մշակութային և բեմական ներկայացումներ, ավելի քան 20 հզ. միջոցառումներ, սպասվում է օրական մոտ 200 հզ. այցելու:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով հատկացրել է գրեթե 570 մլն դրամ: