08/02/2010 16:58
Ալեքսանդր Աբրահամն ավարտել է կարիերան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամը` Արթուր Աբրահամի փոքր եղբայրը, որոշել է ավարտել իր կարիերան: Ինչպես հաղորդում է fightnews.com-ը` հենվելով մարզիչ Ուլի Վեգների խոսքերի վրա, Ալեքսանդրը նման որոշում է կայացրել առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Բանն այն է, որ նա երբեմն անհասկանալի գլխապտույտներ է ունենում: