08/02/2010 15:23
Դավիթ Շահինյանի լուրջ հաջողությունը
Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը փայլուն հաջողության հասավ Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված «Մոսկովյան օփենի» B մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և 400 շախմատիստների մասնակցությամբ առաջնությունում միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Արժե շեշտել, որ հայ պատանու արդյունքը լավագույնն էր նաև փառատոնի բոլոր 1226 մասնակիցների մեջ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: