08/02/2010 11:08
Կոստա Ռիկայում կին նախագահ է ընտրվել
Ձախակողմյան Ազգային ազատագրություն կուսակցությունից առաջադրված թեկնածու Լաուրա Չինչիլյա Միրանդան Կոստա Ռիկայի ընտրություններում հաղթանակ է տանում:
Ռիա Նովոստին, վկայակոչելով այդ երկրի ԿԸՀ-ին, տեղեկացնում է, որ արձանագրությունների 11.35 տոկոսի մշակման արդյունքում Չինչիլյան հավաքել է ձայների 48.66 տոկոսը:
Նրա ամենամեծ հավանական թեկնածուն` աջակողմյան Քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Օտտո Գեվարան ստացել է ձայների 22.46 տոկոսը:
Ձախ կենտրոնամետ Քաղաքացիական գործունեություն կուսակցության ղեկավար Օտտոն Սոլիսը հավաքել է ընտրողների ավելի քան 21 տոկոսի ձայները: