08/02/2010 12:27
Սերգեյ Մովսիսյանը բաժանեց 1-7-րդ հորիզոնականները
Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 1-7-րդ տեղերը բաժանել գրոսմայստերներ Յան Գուստաֆսոնի (Գերմանիա), Մայքլ Ադամսի (Անգլիա), Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (Իսպանիա), Չանդա Սանդիպանի (Հնդկաստան), Գատա Կամսկու (ԱՄՆ) և Էթյեն Բակրոյի (Ֆրանսիա) հետ:
Կանոնադրության համաձայն` լավագույն ցուցանիշներ ունեցող չորս շախմատիստները` Գուստաֆսոնը, Ադամսը, Վալեխո Պոնսը և Սանդիպանը, շարունակել են պայքարը` անցկացնելով լրացուցիչ մրցախաղեր: Արդյունքում գլխավոր մրցանակը բաժին է հասել Ադամսին: