09/02/2010 10:21
Բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում Ջեքսոնի մահվան համար
Փոփ-արքա Մայք Ջեքսոնի բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում երգչի չկանխամտածված սպանության մեջ: Նման հայտարարություն է արել սրտաբան Կոնրադ Մյուրեյը նախօրեին դատարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է անցած տարվա ամռանը` 50 տարեկան հասակում:
Ինչպես տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ- ից, դատարանի դահլուճում ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ` ինչպես բազմաթիվ լրագրողներ, այնպես էլ երգչի հարազատները, այդ թվում` Ջեքսոնի ծնողները, քույրն ու եղբայրները: