10/02/2010 13:47
Արման Փաշիկյանը պարտության մատնեց Վասկեսին
Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտ-օփենի» շախմատային գլխավոր մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանն սպիտակներով առավելության հասավ իսպանացի Վասկեսի նկատմամբ: Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արդյունքով ավարտեց Մաքսիմ Վաշիե Լագրավի (Ֆրանսիա) հետ պարտիան: Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Ժու Վեյքիի (Չինաստան), Հրանտ Մելքումյանը` Քրիշնան Սաշիկիրանի (Հնդկաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան)` Բորկի Պրեդոևիչի (Բոսնիա և Հերցեգովինա), Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա)` Ժու Ժիանչաոյի (Չինաստան) հետ: Այս մասին տեղեկացնում է chesspro.ru-ն: