10/02/2010 12:11
«Իմ Orange էջը». այսուհետ հաշիվը կառավարելի է ինտերնետի միջոցով
Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է միանգամայն նոր` «Իմ Orange էջը» ինքնասպասարկման ծառայությունը, որի նպատակն է բաժանորդների համար առավելագույնս հեշտացնել հաշվի տնօրինումը, ինչպես նաև հնարավորություն տալ բացարձակ թափանցիկ կերպով հետևել հաշվի հետ կապված բոլոր գործարքներին:
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ –ի տեղեկացմամբ, «Իմ Orange էջը», որը հասանելի է Orange-ի ինտերնետային կայքից (www.orangearmenia.am), թույլ է տալիս ցանկացած պահի դիտել ընթացիկ հաշվեկշիռը և վերջին գործողությունները, ընդունված և այլ համարներին կատարված վճարումների պատմությունը, փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը, վերալիցքավորել հաշիվը, պատվիրել հաշվի վերծանում և դեռ շատ ավելին:
«Բաժանորդների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելը մեր հիմնական նպատակներից մեկն է: Այս գործիքը մեր բաժանորդներին հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել կատարված ծախսերին, վայրկենաբար ստանալ իրենց ընտրած ժամանակահատվածի համար հաշվի վերծանում: Մեր երկրում այսօր սա իրական նորարարություն է հեռահաղորդակցության ոլորտում», - ասել է ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում ընկերության աշխատակիցները նաև ներկայացրին ինտերնետային ինքնասպասարկման գործիքի ամենակարևոր հնարավորությունները:
«Օրանժ Արմենիան, լինելով Ֆրանս Տելեկոմ խմբի անդամ` հետևում է Խմբի որդեգրած քաղաքականությանը` կարևորելով պարզությունն ու ծառայությունների հարմարավետությունը բաժանորդների համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: