10/02/2010 17:17
Վարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը` ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և զարգացման հեռանկարները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: