11/02/2010 11:25
ԵՄ ղեկավարնները քննարկելու են սոցիալ-տնտեսական հարցեր
Այսօր Բրյուսելում մեկնարկում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված Եվրամիության անդամ 27 երկրների ներկայացուցիչների և ղեկավարնների ոչ պաշտոնական խորհրդաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից:
ԵՄ երկրների ղեկավարնների խորհրդաժողովը, որը հրավիրել է բելգիացի Հերման վան Ռոմպեյը, կանցկացվի քաղաքային «Սոլվեյ» գրադարանում, որը գտնվում է ԵՄ գլխավոր ինստիտուտների շտաբ-բնակարանների մոտակայքում:
Ֆինանասատնտեսական և սոցիալական խնդիրներից զատ ԵՄ երկրների ղեկավարները քննարկելու են նաև համաշխարհային նոր պայմանագրի հետ կապված իրավիճակը, որը փոխարինելու է Կիոտյան արձանագրությունը, ինչպես նաև հարցեր` կապված Հաիթիի վերականգմանն ու օժանդակությանը: