11/02/2010 13:02
«Երևանի ՋԷԿ»-ում կատարվում են նոր էներգաբլոկի փորձարկումներ
2010 թ. հունվարից սկսվել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր էներգաբլոկի փորձարկումները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից Aysor-ին հայտնեցին, որ փորձարկումները նորմալ են ընթանում: «Երանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի արդյունաբերական շահագործման մեկնարկը նախատեսվում է ապրիլի երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008 թ-ի ամռանը: Ճապոնական զարգացման միջազգային բանկն այդ նպատակով հատկացրել էր 250 մլն դոլար վարկ: ՋԷԿ-ի հզորությունը կազմում է 272 մՎտ: Եվրոպական Alstom-ի և ճապոնական Fuji-ի տեխնոլոգիաները, որոնցից չկան ԱՊՀ երկրներում, թույլ կտան երկու անգամ կրճատել գազի ծախսերը, ինչը խիստ կարևոր հանգամանք է հատկապես գազի գների բարձրացման պայմաններում: «Երևանի ՋԷԿ»-ը տարեկան կարտադրի 1.5 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա: