12/02/2010 14:45
Դավիթ Շահինյանն ու Լևոն Քարամյանը կորուստներ չունեն
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփենի» A1 մրցաշարում երեք տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Լե Քան Լիմը (Վիետնամ): Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Գրիգորյանցը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը` 1,5, Զավեն Անդրիասյանը` 1 միավոր:
A2 մրցաշարում առաջատարներից մեկը Արթուր Գաբրիելյանն է` 2,5 միավորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը և Մելիքսեթ Խաչիյանը նրանից հետ են մնում կես միավորով:
B մրցաշարում խաղացվել է չորս տուր: Տիգրան Սիմոնյանը վաստակել է 3 միավոր: Նա նույնպես ընդամենը կես միավորով է զիջում առաջատարներին:
C մրցաշարում հիանալի են խաղում Դավիթ Շահինյանը և Լևոն Քարամյանը, ովքեր հաղթել են կայացած բոլոր չորս պարտիաներում և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: