12/02/2010 11:43
Ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի եղբոր որդին
Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանի եղբոր որդին` Մեհմետ Էրդողանը: Այդ մասին հայտնում է Ապա.ազ-ը, հղում անելով թուրքական «Վաթան» թերթին:
Ըստ աղբյուրի, Ստամբուլի ոստիկանության վարչություն ահազանգ է ստացվել, որ Դիարբեքիրից բերվել է 50 կգ կոկաին:
Փետրվարի 9-ին օպերատիվ գործողությունների արդյունքում 12 մարդ է ձերբակալվել, այդ թվում` վարչապետ Էրդողանի մահացած եղբոր որդին և երկու կին: Դատարանը ձերբակալվածներից 7-ի նկատմամբ, այդ թվում նաև` Էրդողանի, որպես խափանման միջոց կալանք է ընտրել: Հայտնում են, որ իմանալով տեղի ունեցածի մասին վարչապետ Էրդողանն ասել է. «թող անեն այն, ինչ օրենքով է պահանջվում»: