12/02/2010 10:16
Թուրքիայում քրդամետ թերթի գլխավոր խմբագիրը է դատապարտվել
Թուրքիայի դատարանը բանտարկության է դատապարտել Թուրքիայում քրդերեն լեզվով լույս տեսնող թերթի գլախավոր խմբագրին` հօգուտ ապստամբների քարոզչական նյութերի տարածման համար:
Ինչպես հայտնում է «ԲիԲիՍի»-ի ռուսաստանյան ծառայությունը, գլխավոր խմբագիրը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ թերթում հրապարակվել են Քրդական աշխատանքային կուսակցությանը սատարող նյութեր: Վերջինս Վաշինգտոնի և Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն է համարվում:
Վերջին չորս տարիների ընթացքում քրդական Azadiya Welat-ի մի քանի խմբագիրներ տարբեր ժամկետների բանտարկության են դատապարտվել: