13/02/2010 14:16
Էրդողանը կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կատարում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի հետ: Ինչպես հայտնում է ՌոսԲալտ-ը, հանդիպումը տեղի կունենա այսօր Դոխայում մեկնարկող «ԱՄՆ-իսլամական աշխարհ» գագաթնաժողովի շարջանակներում:
Հանդիպման ընթացքում Էրդողանն ու Քլինթոնը կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում և Իրանում:
Բացի այդ, ըստ աղբյուրի, ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոյլեն հայտնել է, որ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բերնսը եկող շաբաթ կայցելի Սիրիա, Լիբանան, Թուրքիան և Ադրբեջան:
«Ադրբեջանում Բերնսը հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչը միտված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Քրոյլեն: