15/02/2010 12:24
Դավիթ Շահինյանը շարունակում է գերազանց ելույթները
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփենի» A1 մրցաշարում չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են վիետնամցիներ Լե Քան Լիմը և Նգուեն Նգոկ Թրոնգը: Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Գրիգորյանցը ունեն 2,5-ական, Գաբրիել Սարգսյանը` 2, Զավեն Անդրիասյանը` 1,5 միավոր:
A2 մրցաշարում Արթուր Գաբրիելյանը վաստակել է 3 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Մելիքսեթ Խաչիյանն ունեն 2-ական միավոր:
B մրցաշարում խաղացվել է վեց տուր: Տիգրան Սիմոնյանը վաստակել է 4 միավոր և առաջատարներից հետ է մնում մեկ միավորով:
C մրցաշարում շարունակում է հրաշալի խաղալ վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը: Նա շահել է իր բոլոր վեց հանդիպումները և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Շահինյանի մոտակա մրցակիցն է Էդուարդ Բարսամյանը, բայց նրանից հետ է մնում մեկ միավորով: