15/02/2010 14:09
Բելառուսի հետ, բայց ոչ թե Կիպրոսում, այլ Անթալիայում
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը, րոպեներ առաջ մեր ֆուտբոլային գերատեսչության ղեկավարներն ավարտեցին բանակցությունները և ստուգողական հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին Բելառուսի ընտրանու հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե Կիպրոսում, ինչպես նախօրոք հայտարարված էր, այլ թուրքական Անթալիայում: