15/02/2010 12:16
Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածություն դեռ չկա
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում պետք է ստուգողական հանդիպում անցկացնի Բելառուսի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ առայժմ որևէ պաշտոնական պայմանավորվածություն չկա:
«Կարծում եմ` ԶԼՄ-ները լուրը տարածել են միայն այն պատճառով, որ այդ օրը Բելառուսի հավաքականն ազատ է: Նրանք ենթադրել են, որ եթե միայն բելոռուսներն են ազատ, նշանակում է` հենց նրանց հետ էլ կխաղանք, քանի որ այլ ելք չկա: Սակայն ֆուտբոլի ֆեդերացիան այժմ բանակցություններ է վարում մի շարք հավաքականների հետ: Հնարավոր է, որ խաղանք Բելառուսի թիմի, հնարավոր է` մեկ այլ ընտրանու հետ: Սպասենք բանակցությունհների ավարտին»,- նշեց ՀՖՖ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը: