16/02/2010 12:40
Դավիթ Շահինյանը կորցրեց առաջին կես միավորը
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփենի» A1 մրցաշարում յոթ տուրից հետո աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Բորիս Գրաչևը, Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Բորիս Սավչենկոն (Ուկրաինա), Լե Քան Լիմը և Նգուեն Նգոկ Թրոնգը (Վիետնամ): Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Սերգեյ Գրիգորյանցն ունեն 4-ական, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը` 3,5-ական միավոր:
A2 մրցաշարում Արթուր Գաբրիելյանը վաստակել է 5 միավոր և առաջատարից` Ալեքսեյ Պրիդորոժնուց (Ռուսաստան) հետ է մնում կես քայլով: Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը ունեն 4-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 3,5 միավոր:
C մրցաշարում, որտեղ խաղացվել է ութ տուր, աղյուսակը գլխավորում են Դավիթ Շահինյանը և Էդուարդ Խատոևը (Ռուսաստան), ովքեր վաստակել են 6,5-ական միավոր: Աշոտ Ավետիսյանը և Էդուարդ Բարսամյանը նրանցիղց հետ են մնում կեսական միավորով: Այս խմբի մրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել: