16/02/2010 16:45
Որակավորվել է 8 հաշվապահ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած` հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել են 15 դիմորդ, որոնցից 8-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 3 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 43 դիմորդներից 21-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ 242 հաշվապահ ունի որակավորման վկայական:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: