16/02/2010 10:25
Թելման Իսմայիլովը հետաքրքրված է Չեչնիայում ներդրումներով
Վերջին ամիսներին Թուրքիայում բնակություն հաստատած` «ԱՍՏ» ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովը ժամանել է Չեչնյա:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Իմայիլովը հանդիպում է ունեցել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ և հայտնել նրան այդ երկրում մի շարք ներդրումային ծրագրեր ձեռնարկելու իր մտադրության մասին:
Բացի այդ, աղբյուրի փոխանցմամբ, Թելման Իսմայիլովի որդին` Սարխան Իսմայիլովը նշանակվել է «Տերեկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ:
«Ես որոշում եմ ընդունել Սարխան Թելմանովիչին «Տերեկում» պատասխանատու պաշտոն վստահել: Վստահ եմ, որ Սարխան Իսմայիլովին կհաջողվի լուծել շատ խնդիրներ», - ասել է Ռամզան Կադիրովը: