16/02/2010 13:04
Սերգեյ Միքայելյանը 70-րդն է, Քրիստինե Խաչատրյանը` 76-րդը
Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցան տղամարդկանց 15 կմ դահուկավազքի մրցումները: 95 մասնակիցների պայքարում աշոցքցի Սերգեյ Միքայելյանը գրավեց 70-րդ տեղը: Դահուկուղին նա հաղթահարեց 37.58,9 ժամանակում: Չեմպիոնի կոչմանն արժանացավ շվեդ Դարիո Կոլոգնան (33.36,3):
Նույն ոճում կանանց 10 կմ մրցուղում 78 դահուկորդների պայքարում գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը ճանաչվեց 76-րդը (34.17,5): Օլիմպիական ոսկուն տիրացավ շվեդուհի Կալլա Շառլոտեն (24.58,4):