17/02/2010 14:57
Դավիթ Շահինյանը կրկին առաջինն է
Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը «Մոսկովյան օփենում» հաղթելուց հետո առաջին մրցանակ նվաճեց նաև Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած «Աերոֆլոտ-օփենում»: Դավիթը C խմբում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
A1 և A2 մրցաշարերում պայքարի ավարտին դեռ մեկ տուր կա: A1 խմբում այս պահին հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը, ով 8 հնարավորից վաստակել է 5 միավոր: Առաջատարներն են Լե Քան Լիմը և Նգուեն Նգոկ Թրոնգը (Վիետնամ)` 6-ական միավորով:
A2 խմբում Արթուր Գաբրիելյանն ունի 5,5 միավոր և կես միավորով է հետ մնում Ալեքսեյ Պրիդորոժնուց (Ռուսաստան) և Սերգեյ Պավլովից (Ուկրաինա): Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: