17/02/2010 12:51
Խաղացանկը Մոսկվայում կքննարկվի մարտի 15-16-ին
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ «B» խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները: