18/02/2010 15:44
Հայ շախմատիստները` «Կասպյան գավաթի» մրցաշարում
Իրանի Ռաշ քաղաքում ավարտին է մոտենում «Կասպյան գավաթ» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի 80 ներկայացուցիչներ:
Վերջին տուրից առաջ հայ շախմատիստներից համեմատաբար բարձր արդյունքներ ունեն գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանը, Լևոն Բաբուջյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր 8 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք երեք առաջատարներից հետ են մնում մեկական միավորով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: