18/02/2010 15:44
«Բանանցի» կազմում նոր ֆուտբոլիստներ են փորձաշրջան անցնում
Երևանի «Բանանցում», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, փորձաշրջան են անցնում ևս երկու ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը բրազիլացի դարպասապահ Իվան Ամորիմն է, իսկ մյուսը` նիգերիացի հարձակվող Դանիրան Օրտեգան: Երկուսն էլ մասնակցել են Մախաչկալայի «Անժիի» հետ վերջին ստուգողական հանդիպմանը:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին նրանց հնարավորություն կտա դրսևորվել նաև փետրվարի 20-ին կայանալիք վերջին ընկերական խաղում, իսկ այնուհետև որոշում կկայացնի` արդյոք այդ ֆուտբոլիստների հետ համագործակցությունը շարունակելն իմաստ ունի՞: