18/02/2010 12:18
Հայ օլիմպիականների մրցումային ժամանակացույցը
Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող Օլիմպիադան աստիճանաբար մտնում է նորմալ ռիթմի մեջ: Հայաստանի չորս պատվիրակներից դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը և Քրիստինե Խաչատրյանն արդեն ավարտել են իրենց ելույթները (համապատասխանաբար 15 կմ և 10 կմ ազատ ոճի դահուկավազքում):
Փետրվարի 21-ին լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը կմասնակցի տղամարդկանց հսկա ոլորավայրէջքի մրցաձևի պայքարին: Նույն մարզաձևում Անի Մաթիլդա Սերեբրակյանը ասպարեզ կելնի փետրվարի 24-ին: Ոլորավայրէջք մրցաձևում Անին մրցուղի կելնի փետրվարի 26-ին, իսկ Արսենը` 27-ին:
Բոլոր մրցահերթերի մեկնարկները Վանկուվերում նախատեսված են ժամը 10-ին: