19/02/2010 13:01
Անդրե Դիրրել. «Պարտավոր եմ հաղթել Աբրահամին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը խոսել է Արթուր Աբրահամի հետ մարտի 6-ին տեղի ունենալիք մենամարտի մասին:
«Ես աշխատում եմ, որպեսզի առավել ճիշտ ու արդյունավետ հարվածներ կատարեմ: Ես պետք է առավելության հասնեմ և ամեն ինչ անեմ, որպեսզի մարտն ընթանա ռինգի կենտրոնում: Ուղղակի պետք է կարողանամ կոտրել Աբրահամի պաշտպանությունը: Կարևոր է, որ հնարավորինս շուտ սկսեմ հարվածել նրա կորպուսին, որպեսզի Աբրահամի ձեռքերն իջնեն: Այդ դեպքում կօգտվեմ նրա սխալներից: Պարտավոր եմ հաղթել նրան բռունցքներով»,- Դիրրելի խոսքերը մեջբերել է «The Flint Journal»-ը: