19/02/2010 14:15
«Կասպյան գավաթ» մրցաշարն ավարտվեց
Իրանի Ռաշ քաղաքում ավարտվեց «Կասպյան գավաթ» շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի 80 ներկայացուցիչներ: Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Չիբուխչյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և նշված հերթականությամբ զբաղեցրեցին մրցաշարային աղյուսակի 7-10-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ 7 միավորով հաղթողի կոչմանն է արժանացել ադրբեջանցի Ֆարիդ Աբասովը: