20/02/2010 10:28
Փետրվարին պաշտոնական լիազորությունների չարաշահման 7 դեպք
Այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է պաշտոնական լիազորությունների չարաշահման 12 դեպք: Դրանք բոլորն էլ բացահայտվել են:
Ինչպես մանրամասնում են ոստիկանությունից, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5 դեպք գրանցվել է հունվար ամսին, 7 դեպք՝ փետրվարի 1-17-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում այս հանցագործության 79 դեպք է արձանագրվել, 2008-ին՝ 69: 2009-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 67 դեպք է արձանագրվել:
Նախորդ տարվա բացահայտման տոկոսը եղել է 94.9: