20/02/2010 10:16
Քննարկվել է ՀՀ կառավարություն-ՀԲ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին և դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին: Կարևորվել է նաև Տաթևի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը:
Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ապագա տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ: