20/02/2010 12:23
Վիկ Դարչինյանը կմենամարտի Ռանչո Միրաժում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա մարտի 6-ին: Ինչպես տեղեկացնում է fightnews.com-ը, նա կմենամարտի Ռոդրիգո Գուերերոյի հետ: Ավելացնենք, որ նույն երեկոյի ընթացքում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի կունենա. Լեննի Զապավիգնան և Ֆեռնանդո Անգուլոն ռինգ կմտնեն` խաղարկելու IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: