22/02/2010 12:22
ՖԻԴԵ-ն հրապարակել է կազմը
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2010 թ. մայիսի 9-25-ը Ռուսաստանի Աստրախան քաղաքում անցկացվելիք տղամարդկանց շախմատի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլի մասնակիցների կազմը: Հիշեցնենք, որ, անկախ վերջին փուլի արդյունքներից, Լևոն Արոնյանն արդեն դարձել է մրցաշարի հաղթող և ՖԻԴԵ-ի համաձայնությամբ Աստրախանում չի խաղա:
Նշենք, որ Աստրախանում ելույթ կունենա «Գրան Պրիի» մեր մյուս մասնակիցը` Վլադիմիր Հակոբյանը: Նրա մրցակիցները կլինեն Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը, Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեևը, Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Վուգար Հաշիմովը, Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Վան Յուեն (Չինաստան): Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: