23/02/2010 12:12
Օլիմպիադայի երկրորդ զոհը
Վանկուվերի մայրուղիներում մարդիկ շարունակում են մահանալ: Բայց այս անգամ ողբերգական դեպքը տեղի ունեցավ ոչ թե դահուկային մրցուղիներում, այլ ճանապարհին:
Ավտոբուսի վարորդը, ով զբաղվում էր Օլիմպիադայի անձնակազմի տեղափոխությամբ, մահացել է ղեկին: Այս մասին հաղորդել է «Օլիմպիադա-2010»-ի կազմկոմիտեի փոխնախագահ Ռենե Սմիթ-Վալադեն: Նրա խոսքերով` դեպքը տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան ժամը 4-ին, Վանկուվերի մերձակայքում: Ավտոբուսում ևս հինգ վարորդներ կային, ովքեր վերադառնում էին հերթափոխից: Նրանցից մեկին հաջողվել է բռնել ղեկը և մեքենան կանգնեցնել մայթի վրա:
Կազմկոմիտեի ներկայացուցիչը ցավակցել է մահացածի հարազատներին` հրաժարվելով, սակայն, այլ մանրամասներ հաղորդել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Օլիմպիադայի մեկնարկից առաջ պարապմունքի ժամանակ զոհվել է վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլին: