23/02/2010 10:03
Orange-ն այսուհետ ներկա է նաև Հայփոստի բաժանմունքներում
«Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել նաև Հայփոստի ավելի քան 500 բաժանմունքներում, որտեղ նաև կարելի է ձեռք բերել ընկերության կանխավճարային «Խոսենք» ծառայության քարտերը:
Orange-ի ծածկույթի մեծացմանը համընթաց կմեծանա նաև Հայփոստի այն բաժանմունքների թիվը, ուր վաճառվում են Orange-ի վերալիցքավորման և կանխավճարային քարտերը` հետագայում ընդգրկելով Հայփոստի սպասարկման ամբողջ ցանցը` մոտ 900 բաժանմունքներով:
Այս նախաձեռնությունը բաժանորդներին մոտ լինելու և նրանց սպասարկումը հեշտացնելու ուղղությամբ Orange-ի հետևողական քաղաքականության շարունակությունն է: