23/02/2010 18:44
Սերիցլևը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Մարտի 3-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհանդիպի Իռլանդիայի հասակակիցների հետ: Հանդիպումը կկայանա Դուբլինում, «Թալագտ» մարզադաշտում, ժամը 23:30-ին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակել է մեր մինչև 21 տարեկանների ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի վերը նշված հանդիպմանը: Փետրվարի 25-ից մարտի 1-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի` հանգրվանելով «Ռեժինե» հյուրանոցում: Մարզումները տեղի կունենան Ավանում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը:
Դարպասապահներ
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Գևորգ Պրազյան («Արարատ»)
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)
Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգգե», Բելգիա)
Արտակ Դաշյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Հարձակվողներ
Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադևոսյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Գևորգ Բադալյան («Բանիկ» Մոստ, Չեխիա)
Միհրան Մանասյան («Փյունիկ»)
Մարզումային ցանկ
25.02.10 10:30 մարզում
17:00 մարզում
26.02.10 10:00 մարզում
27.02.10 10:00 մարզում
17:00 մարզում
28.02.10 11:00 մարզում
01.03.10 մեկնում Իռլանդիա
02.03.10 23:30 մարզում «Թալագտ» մարզադաշտում
03.03.10 23:30 Խաղ Իռլանդիա-Հայաստան
04.03.10 մեկնում Հայաստան