24/02/2010 14:35
Փաշինյանի` համաներման չենթարկվելու հարցն արհեստական է
ՀՀ գլխավոր դատախազության Կոլեգիայի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադարձավ լրագրող Նիկոլ Փաշինյանի` համաներման չենթարկվելու փաստին:
Նա ասաց, որ եթե անձը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, կսահմանվի պատժաչափ: Սակայն Փաշինյանի` համաներման չենթարկվելու հարցն, ըստ Հովսեփյանի, արհեստականորեն բարձրացված հարց է, քանի դեռ չկա վերջնական սահմանված պատիժ:
«Համաներման կամ չհամաներման մասին չենք կարող խոսել այս փուլում, երբ չունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- նշեց դատախազը: